Առաջիկա օրերին Հայաստանի մի շարք հատվածներում օդի ջերմաստիճանը կհասնի +42-ի

Երևան
Իրաքից արևադարձային տաք օդային հոսանքներ են ներթափանցելու Հայաստան։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 10 օգոստոսի – Sputnik. Առաջիկա օրերին օդի ջերմաստիճանը կբարձրանա։ Տեղեկությունը հայտնում է Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոնը։
«Իրաքի շրջաններից արևադարձային տաք օդային հոսանքների ներթափանցմամբ պայմանավորված՝ հանրապետության տարածքում օգոստոսի 11-16-ն օդի ջերմաստիճանը կբարձրանա 6-8 աստիճանով»,– ասված է հաղորդագրությունում։
Արարատյան դաշտում, Արագածոտնի, Վայոց Ձորի նախալեռնային գոտիներում և Երևանում օգոստոսի 15-19-ի ցերեկային ժամերին օդի ջերմաստիճանը կհասնի +40-ից +42 աստիճանի։
Հանրապետության նախալեռնային և հովտային գոտիներում այդ օրերին սպասվում է բարձր կարգի հրդեհավտանգ իրավիճակ։
Վարորդները ռոբոտ չեն. ինչո՞ւ են Երևանում ուշանում ավտոբուսները