Ամպրոպի ժամանակ սպասվում է քամու ուժգնացում. եղանակի տեսություն

Երևան
Օդերևութաբանները ներկայացրել են առաջիկա մի քանի օրվա եղանակային կանխատեսումը։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 10 օգոստոսի – Sputnik. «Հիդրոօդերևութաբանության և մոնիտորինգի կենտրոն» ՊՈԱԿ–ից զգուշացնում են, որ Արագածոտնի, Կոտայքի, Վայոց Ձորի նախալեռներում և Արարատյան դաշտում բարձր կարգի հրդեհավտանգ իրավիճակը պահպանվում է։
Հայաստանի Հանրապետության տարածքում օգոստոսի 10-ի գիշերը առանձին շրջաններում սպասվում է կարճատև անձրև: Օգոստոսի 10-ի ցերեկը, 11-14-ին սպասվում է առանց տեղումների եղանակ:
Քամին հարավարևելյան է, 2-5մ/վրկ արագությամբ: Արագածոտնի և Կոտայքի նախալեռներում, Արմավիրում երեկոյան ժամերին սպասվում է քամու ուժգնացում 15-20 մ/վրկ արագությամբ։
Եղանակի տեսություն
Օդի ջերմաստիճանն օգոստոսի 11-14-ին մարզերի մեծ մասում աստիճանաբար կբարձրանա 5-6 աստիճանով: Լոռիում, Տավուշում Սյունիքում և Արցախում՝ կբարձրանա 13-14-ին 4-5 աստիճանով։
Երևան քաղաքում օգոստոսի 10-14-ին սպասվում է առանց տեղումների եղանակ: Երեկոյան ժամերին և ամպրոպի ժամանակ սպասվում է քամու ուժգնացում՝ 15-20 մ/վրկ արագությամբ:
Մայրաքաղաքում օգոստոսի 10–ի գիշերը եղել է 19-21 աստիճան տաքություն, իսկ ցերեկային ժամերին կգրանցվի +32....+34 աստիճան տաքություն։