Ուղևորի մահվան պատճառով Մայամի–Ստամբուլ չվերթի ինքնաթիռը վայրէջք է կատարել Բուխարեստում

«Тurkish Airlines» ավիաընկերության ինքնաթիռ. արխիվային լուսանկար
Օդանավակայանի և շտապօգնության բժիշկների բրիգադները փորձել են վերակենդանացնել ուղևորին, բայց ապարդյուն։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 9 օգոստոսի – Sputnik. «Тurkish Airlines» ավիաընկերության` Մայամիից Ստամբուլ մեկնած ինքնաթիռն ուղևորներից մեկի մահվան պատճառով արտակարգ վայրէջք է կատարել Բուխարեստի օդանավակայանում։ Տեղեկությունը հայտնում է «Digi 24» հեռուստաալիքը։
«Երբ ուղևորի ինքնազգացողությունը վատացել է, ինքնաթիռը ստիպված վայրէջք կատարել է Բուխարեստում»,– ասվում է հաղորդագրությունում։
Օդանավը վայրէջք է կատարել 14:58–ին (Երևանի ժամանակով` 15:58–ին), օգնության են հասել օդանավակայանի բժիշկներն ու շտապօգնության բրիգադը։
Նրանք վերակենդանացման ստանդարտ քայլեր են ձեռնարկել, բայց չեն կարողացել փրկել ուղևորին։
Օդանավում 234 ուղևոր է եղել։
Բաքվում արտակարգ վայրէջք կատարած Թել Ավիվ-Մոսկվա չվերթի ուղևորը մահացել է