Խերսոնում ձերբակալվել է պետական պաշտոնյաների դեմ մահափորձ կատարած խմբի անդամը

Ձեռնարկվում են օպերատիվ-որոնողական միջոցառումներ՝ ապօրինի գործունեություն իրականացնող այլ անձանց հայտնաբերելու համար։
Sputnik
Խերսոնի մարզում ձերբակալվել է Պատիժների իրականացման ծառայության վարչության պետ Եվգենի Սոբոլևի և այլ բարձրաստիճան պաշտոնյաների դեմ մահափորձին մասնակցած խմբի անդամը։
Ձերբակալվածը Ստեփանովկա գյուղի՝ 1982 թվականին ծնված բնակիչ է։
Կասկածյալի մոտ խուզարկությամբ հայտնաբերվել են զինամթերք և զենք, այդ թվում՝ նռնականետեր, ինքնաձիգներ և «Մակարով» ատրճանակ։
Այս պահին ձեռնարկվում են օպերատիվ-որոնողական միջոցառումներ՝ ապօրինի գործունեություն իրականացնող այլ անձանց հայտնաբերելու ուղղությամբ։
Հիշեցնենք, որ Սոբոլևի մեքենան պայթեցրել են հունիսի 18-ին։ Մեքենայի կայանատեղիում ինքնաշեն պայթուցիկ էր տեղադրվել, պաշտոնյան ողջ է մնացել, սակայն վիրավորվել է ու տեղափոխվել հիվանդանոց։ Հուլիսի 6-ին ՌԴ ԱԴԾ-ն ձերբակալել է Խերսոնի շրջանի Պատիժների իրականացման ծառայության վարչության պետի դեմ մահափորձին մասնակցած երկու անձի։