Իսպանիայում ցլերի մրցավազքը երկու մարդու կյանք է խլել

Ցլամարտ. արխիվային լուսանկար
Լա Սեկայի քաղաքապետը հայտարարել է մրցավազքի չեղարկման մասին։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 9 օգոստոսի – Sputnik. Իսպանիայի Վալյադոլիդ նահանգում ցլերի մրցավազքի ժամանակ երկու մարդ է մահացել։ Տեղեկությունը հայտնում է տեղական «Norte de Castilla» թերթը։
Այսօր գիշեր Լա Սեկայում ցլերի մրցավազքի վերջին օրն էր։ Տոնակատարությունների մեկնարկից մեկ ժամ անց ցուլը հարվածել է մասնակիցներից մեկի պարանոցին։ Նա հիվանդանոց է տեղափոխվել, բայց բժիշկները չեն կարողացել փրկել մասնակցի կյանքը։ Ըստ տեղեկությունների` մահացածը եկել էր ամառը Վալյադոլիդում անցկացնելու։
Քաղաքապետ Գրեգորիո Բայոնը հաստատել է զբոսաշրջիկի մահը՝ միաժամանակ հայտարարելով ցլերի մրցավազքի հետագա ծրագրի չեղարկման մասին։
Եվս մեկ տղամարդ մահացել է սրտի կաթվածից։ Նա վատ է զգացել մրցավազքի մեկնարկից առաջ։ Տղամարդը Լա Սեկա էր մեկնել հարևան Մեդինա դել Կամպո քաղաքից։
Ֆրանսիայում 1200 մարդ է տարհանվել 700 հեկտար տարածք ոչնչացրած հրդեհի պատճառով