Իրավախախտները տուգանվում են, կանգնակները՝ հեռացվում. Երևանում շրջայցեր են անցկացվում

Տնտեսվարողները հաճախ տարբեր կանգնակներ են տեղադրում փողոցների երթևեկելի մասում, ավտոկայանատեղերին հարակից հատվածում, ինչն օրենքով արգելվում է։
Sputnik
Երևանում անօրինական կայանատեղիների խնդիրը լուծելու և ճանապարհային անվտանգությունն ապահովելու նպատակով Երևանի քաղաքապետարանի հասարակական կարգի պահպանության ծառայությունը ոստիկանության պարեկային ծառայության հետ շրջայցեր է իրականացնում։
Մայրաքաղաքի փողոցներից հեռացվում են անօրինական տեղադրված, կայանումն արգելող, այս կամ այն տնտեսվարողին պատկանելու մասին ազդարարող անօրինական կանգնակները։
«Փողոցների երթևեկելի մասում, ավտոկայանատեղերին հարակից հատվածում տնտեսվարողները հաճախ տեղադրում են տարբեր կանգնակներ, ինչն օրենքով արգելվում է»,– ասված է քաղաքապետարանի տարածած հաղորդագրությունում։
Նշվում է նաև, որ շրջայցերի արդյունքում իրավախախտները նախազգուշացվում են, տուգանվում, իսկ կանգնակները՝ հեռացվում:
Քաղաքապետարանը տնտեսվարողներին հորդորում է չխախտել օրենքն ու զերծ մնալ կանգնակների տեղադրումից:
Երևանի պատասխանատուները հայտնում են, որ ստուգայցերը լինելու են շարունակական:
Թբիլիսյան խճուղի - Հրաչյա Աճառյան փողոց կամուրջը ժամանակավորապես չի գործի. քաղաքապետարան