ՀՀ ՍԱՏՄ–ն սանիտարական անձնագիր է տրամադրել 514 փոխադրամիջոցի

Սանիտարական անձնագիր ունենալու պարտադիր պահանջը ուժի մեջ է մտել 2017 թվականի նոյեմբերի 1-ից:
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 9 օգոստոսի – Sputnik. 2022 թ․ առաջին կիսամյակում ՀՀ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի կողմից հաց-հացաբուլկեղեն և միս-մսամթերք տեղափոխող 514 մեքենայի տրամադրվել է սանիտարական անձնագիր։
Մասնավորապես Երևան քաղաքում տրվել է 343 սննդամթերք տեղափոխող մեքենայի, Արագածոտնի մազում` 3, Արարատի մարզում՝ 9, Արմավիրի մարզում՝ 6, Գեղարքունիքի մարզում` 9, Կոտայքի մարզում` 95, Լոռու մարզում` 7, Շիրակի մարզում`23, Սյունիքի մարզում` 6, Վայոց Ձորի մարզում` 3, Տավուշի մարզում` 10։
Հիշեցնենք, որ Երևանի առևտրի իրացման վայրերի համար հաց և արտադրությունների համար տեղական թարմ միս մատակարարող փոխադրամիջոցների սանիտարական անձնագիր ունենալու պարտադիր պահանջը ուժի մեջ է մտել 2017 թվականի նոյեմբերի 1-ից: