Ղրիմի Նովոֆյոդորովկա շրջանում մի քանի պայթյուն է որոտացել

Սոցցանցերում արդեն տեսանյութեր են հրապարկվել, որոնցում երևում է, թե ինչպես է պայթյունից հետո թանձր ծուխ բարձրանում։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 9 օգոստոսի – Sputnik. Ղրիմի արևմտյան ափին մի քանի պայթյուն է որոտացել։ Տեղեկությունը հաստատել է հանրապետության ղեկավարի խորհրդական Օլեգ Կրյուչկովը:
«Առայժմ կարող եմ հաստատել միայն Նովոֆյոդորովկայի շրջանում մի քանի պայթյունի փաստը։ Խնդրում եմ բոլորին սպասել պաշտոնական հաղորդագրությունների»,- գրել է նա Telegram-յան ալիքում։
Դեպքի վայր է մեկնել Ղրիմի ղեկավար Սերգեյ Ակսյոնովը։
Նովոֆյոդորովկայի շրջանում զորամաս և ռազմական օդանավակայան է տեղակայված:
Ուկրաինայի զինված ուժերը 12 արկ են արձակել քաղաքների վրա․ ԴԺՀ իշխանություններ