Գեղարքունիքի և Սյունիքի կրթական հաստատություններում ապահով սենյակներ կստեղծվեն

Դավիթ Համբարյանը հանդիպում է ունեցել ԿԽՄԿ պատվիրակության ղեկավարի տեղակալ Միրիամ Էլ Խոլիի հետ
ՀՀ արտակարգ իրավիճակներիփոխնախարարն ու Կարմիր խաչի միջազգային կոմիտեի ներկայացուցիչը պայմանավորվածություն են ձեռք բերել։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 9 օգոստոսի – Sputnik. Կարմիր խաչի միջազգային կոմիտեն (ԿԽՄԿ) և ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունը դպրոցների անվտանգության չափորոշիչներ կմշակեն, և Գեղարքունիքի, Սյունիքի մարզերի կրթական հաստատություններում տիպային ապահով սենյակներ կստեղծվեն այդ չափորոշիչներով։ Նման պայմանավորվածություն է ձեռք բերել ՀՀ արտակարգ իրավիճակների փոխնախարար Դավիթ Համբարյանը և ԿԽՄԿ պատվիրակության ղեկավարի տեղակալ Միրիամ Էլ Խոլին։ Տեղեկությունը հայտնում է գերատեսչության մամուլի ծառայությունը։
ԱԻՆ-ի և ՀԿԵ-ի համագործակցությունը տվել է իր արդյունքը. Փամբուխչյանն ընդունել է Մելնիկովին
Հանդիպմանը քննարկվել են նախարարության հետ համագործակցության ընդլայնման հնարավոր ուղղությունները, մասնավորապես արտակարգ իրավիճակներում սահմանամերձ դպրոցների պատրաստվածության մակարդակի բարձրացումը։
Զրույցի ընթացքում ընդգծվել է սահմանամերձ բնակավայրերի դիմակայության, դպրոցներում և մանկապարտեզներում քաղաքացիական պաշտպանության պաշտոնական շինությունների տեղակայման կարևորությունը։
Դավիթ Համբարյանը հանդիպում է ունեցել ԿԽՄԿ պատվիրակության ղեկավարի տեղակալ Միրիամ Էլ Խոլիի հետ
Նիկոլ Փաշինյանը Արմեն Փամբուխչյանին Ռուսաստան է գործուղում