Դանակահարություն Մեղրաձորում. 20-ամյա երիտասարդը հոսպիտալացվել է

Շտապօգնություն. Արխիվային լուսանկար
Պարզվել է, որ 49-ամյա տղամարդն է դանակահարել համագյուղացուն։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 9 օգոստոսի – Sputnik. Կոտայքի Մեղրաձոր համայնքում երեկ դանակահարություն է տեղի ունեցել, որի հետևանքով մեկ անձ է հոսպիտալացվել, հայտնում է ոստիկանությունը։
Օգոստոսի 9-ին, ժամը 00։35-ին հիվանդանոցից հաղորդում է ստացվել, որ որովայնի կտրած-ծակած վերքերով բուժօգնության է տեղափոխվել 20-ամյա երիտասարդ:
Պարզվել է, որ օգոստոսի 8-ին, ժամը 23։50-ի սահմաններում, Մեղրաձոր համայնքի 5-րդ փողոցի տներից մեկի մոտ տեղի ունեցած վեճի ժամանակ երիտասարդին դանակահարել էր 49-ամյա համագյուղացին:
Նա ձերբակալվել է, նյութերն ուղարկվել են նախաքննական մարմին: