ԵՐԵՎԱՆ, 8 օգոստոսի – Sputnik. «Բանակ-2022» ռազմատեխնիկական միջազգային համաժողովի ընթացքում առաջին անգամ կցուցադրվի առանց անձնակազմի ռոբոտացված ԲՄՊ–3 մարտական մեքենան։ Այս մասին այսօր լրագրողներին հայտնել են «Ռոստեխից»։
«Դինամիկ ցուցադրության շրջանակում առաջին անգամ իր հնարավորությունները կներկայացնի մարտական մասով ռոբոտացված ԲՄՊ–3–ը։ Ռոբոտ–մեքենան «Բարձր ճշգրտության համալիրներ» հոլդինգի ձեռնարկությունների` Կուրգանի մեքենաշինական գործարանի և «Սիգնալ» ԳԻԻ համատեղ նախագիծն է», – ասել են «Ռոստեխում»։
Ինչպես ՌԻԱ Նովոստիի հետ զրույցում ասել են «Բարձր ճշգրտության համալիրներից», ռոբոտը ցուցադրության ժամանակ հեռակառավարվելու է։ Մեքենան համալրված է «Սինիցա» մարտական մասով, որն էլ ռոբոտացվել է։
«Ռոստեխն» ընդհանուր առմամբ «Բանակ-2022»–ին կցուցադրի ավլի քան 1000 նմուշ զենք և զինտեխնիկա։
Մասնավորապես, «Ուրալվագոնզավոդ» կոնցեռնը կներկայացնի տեխնիկա, որը մարտական գործողությունների ժամանակ բավական հաջող փորձարկում է անցել։Այդ թվում` Տ-90ՄՍ տանկ, «Տերմինատոր» տանկերի աջակցման մարտական մեքենա, 152-մմ «Մստա-Ս» ինքնաշեն հաուբից կառավարման ավտոմատացված համակարգով, 155-մմ տրամաչափի նրա տարբերակն ու այլ տեխնիկա։
Ինչպես ավելի վաղ հայտնել էր ՌԴ պաշտպանության նախարար Սերգեյ Շոյգուն` Մերձմոսկվայի Կուբինկա քաղաքում օգոստոսի 15-21-ն անցկացվող «Բանակ-2022»–ին նախատեսվում է շուրջ 1.5 հազար ձեռնարկությունների և կազմակերպությունների (այդ թվում արտասահմանյան) մասնակցություն։ Նա նշել է, որ ցուցահանդեսի ընթացքում ռազմարդյունաբերական համալիրների հետ ավելի քան 522 մլրդ ռուբլու պետական պայմանագրեր կկնքվեն։