Ադրբեջանական զինուժն Արցախում կրկին խախտել է հրադադարի պահպանման ռեժիմը. ՊԲ

Չնայած հարաբերական կայունությանը` լարվածությունը պահպանվում է։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 8 օգոստոսի – Sputnik. Օգոստոսի 7-ի լույս 8-ի գիշերը և առավոտյան 09:00-ի դրությամբ արցախա-ադրբեջանական սահմանին էական միջադեպեր չեն արձանագրվել։ Նման հաղորդագրություն է տարածել Արցախի պաշտպանության բանակը։

«Որոշ ուղղություններում ադրբեջանական զինուժը կրկին խախտել է հրադադարի պահպանման ռեժիմը` կիրառելով տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներ»,- ասված է հաղորդագրության մեջ։

Նշվում է նաև, որ Ադրբեջանի պաշտպանության նախարարության տարածած հաղորդագրությունը, ըստ որի` ԱՀ պաշտպանության բանակի ստորաբաժանումները խախտել են հրադադարի պահպանման ռեժիմը, չի համապատասխանում իրականությանը:
Չնայած հարաբերական կայունությանը` լարվածությունը պահպանվում է։
Ռուսական խաղաղապահ զորակազմի հետ շարունակում են աշխատանքներ իրականացվել իրավիճակի հետագա կայունացման ուղղությամբ։
Հավելենք, որ Ադրբեջանի պաշտպանության նախարարությունն այսօր առավոտյան հաղորդագրություն էր տարածել, թե հայկական զինուժը խախտել է հրադադարի ռեժիմը Բերձորի և Քարվաճառի ուղղությամբ։
Ապատեղեկատվություն է. հայ-ադրբեջանական սահմանին հարաբերականորեն կայուն է