Հայաստանում օդի ջերմաստիճանը կշարունակի նվազել. եղանակի տեսություն

Օդերևութաբանների կանխատեսումների համաձայն` առանձին հատվածներում մեծ է կարկուտի հավանականությունը։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 7 օգոստոսի – Sputnik. Այսօր գիշերը և կեսօրից հետո Հայաստանի առանձին շրջաններում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, առանձին հատվածներում՝ կարկուտ: Տեղեկությունը հայտնում է Հիդրոօդերևութաբանության և մոնիտորինգի կենտրոնը։
Օգոստոսի 9-11-ը տեղումներ չեն գրանցվի։
Երեկոյան ժամերին և ամպրոպի ժամանակ սպասվում է քամու ուժգնացում՝ 15-20 մ/վ։
Օդի ջերմաստիճանն աստիճանաբար կնվազի 3-5 աստիճանով:
Եղանակի տեսություն
Երևանի առանձին հատվածներում երեկոյան ժամերին և գիշերը հնարավոր է կարճատև անձրև և ամպրոպ։ Ցերեկը մայրաքաղաքում օդի ջերմաստիճանը կտատանվի 32-34, գիշերը` 19-21 աստիճան տաքության սահմանում։