Ուկրաինացիները «Գրադ» համակարգով գնդակոծել են Դոնեցկը. տեսանյութ

Անկանոն հարվածներից մեկի հետևանքով բնակարան է փլուզվել։
Sputnik
Ուկրաինացի զինվորականները «Գրադ» համազարկային կրակի ռեակտիվ համակարգով անկանոն հարվածներ են հասցրել Դոնեցկի բնակելի թաղամասերի և ենթակառուցվածքների ուղղությամբ։
Հարվածներից մեկի հետևանքով բնակարան է փլուզվել։
Բարեբախտաբար, տանտիրուհին այդ պահին աշխատավայրում է եղել։
Հիշեցնենք` փետրվարի 24-ի վաղ առավոտյան Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարեց, որ Ուկրաինայի նկատմամբ հատուկ ռազմական գործողության մասին որոշում է կայացրել, քանի որ ԼԺՀ-ն ու ԴԺՀ-ն դիմել են օգնության խնդրանքով։
Ուկրաինայում մարտական գործողություններն ընթանում են արդեն 164-րդ օրը։
Ուկրաինան գնդակոծել է Էներգոդարի բնակելի շրջանները