Ալեքսանդր Խրոլենկո, ռազմական վերլուծաբան
Ուկրաինայում հատուկ գործողության ընթացքում դաշնակից ուժերը արդյունավետորեն կիրառում են ռուսական DXL-5 դիպուկահար հրացանը՝ 12,7 մմ տրամաչափի «Օպուստոշիտելը»: Այն ամերիկյան Barret հականյութային հրացանից չորս անգամ ավելի ճշգրիտ է:
Ռուսական զենքի կրակոցների հնարավորություններն այնպիսին են, որ 100 մ հեռավորության վրա փամփուշտները տեղ են հասնում 1,5 սմ տրամագծով՝ փաստացի մեկ անցքի մեջ։ DXL-5-ի բարձր ճշգրտությունն ու մեծ հեռահարությունը թույլ են տալիս մեթոդաբար «դատարկել» Ուկրաինայի ԶՈւ դիպուկահար ստորաբաժանումները, որոնք զինված են ամերիկյան դիպուկահար հրացաններով: Հիշեցնեմ, որ Barrett M107A1 12,7 մմ տրամաչափի հրացանների առաջին խմբաքանակի վաճառքը Կիևին 41,5 մլն դոլարի չափով արտոնել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի վարչակազմը 2017-ին։
Ռուսական «Օպուստոշիտելը» մոդուլային կառուցվածք ունի։ Ռուսական բանակի համար նոր խմբաքանակները արտադրվում են ռուսական փամփուշտի համար`12,7x108 մմ: Նախկինում այս զենքը պատվիրվել են միայն արտասահմանյան գործընկերներն ու մասնավոր ռազմական ընկերությունները` նատօյական 12,7x99 մմ փամփուշտի համար: Ռուսական խոշոր տրամաչափի հրացանի մեծ առավելությունը կոթի հատուկ կառուցվածքն է, որը նվազեցնում է հետհրման էֆեկտը։
ՌԴ-ում խոշոր տրամաչափի դիպուկահար հրացանների մշակումը ավելի ուշ է սկսվել, քան Արևմուտքում: Աշխարհի ամենահեռաձիգ հրացան է ճանաչվել ՍՎԼԿ-14Ս «Սումրակ» հրացանը՝ 10,36x77 մմ փամփուշտով, որի օգնությամբ սահմանվել է թիրախի խոցման ռեկորդ՝ 4210 մ հեռավորության վրա: Համեմատության համար՝ արևմտյան աշխարհում լավագույն արդյունքը պատկանում է ամերիկացիներին՝ 4157 մետր, իսկ ամենահեռավոր «մահացու կրակոցն» արվել է ամերիկյան McMillan TAC-50 հրացանից (փամփուշտը` 12,7x99 մմ)։ 2017 թվականի հունիսին կանադացի դիպուկահարն Իրաքում 3540 մ հեռավորության վրա խոցել է իսլամիստ զինյալին:
Մասնագետի համար կարևոր մանրուք` խոցման մեծ հեռահարությամբ հանդերձ «Օպուստոշիտելն» ունի նույն քաշը, ինչ Barrett M107A1–ը։ Առանց փամփուշտների՝ 13 կգ։
Դիպուկահար աշխատանքը ռազմի դաշտում ավելի «հեռավար» է դառնում, ու դա «գործիքների» շարունակական տեխնոլոգիական բարելավում է պահանջում։ 12,7 մմ տրամաչափի DXL-5 «Օպուստոշիտելն» ու ՍՎԼԿ-14 С «Սումրակ» հրացանները, ինչպես նաև վերջերս փորձարկում անցած 12,7 մմ տրամաչափի ORSIS հրացանն ապացուցում են, որ ռուս զինագործները ճիշտ ուղու վրա են:
Հետևեք ռազմական վերլուծաբան Ալեքսանդր Խրոլենկոյի Telegram–ալիքին։