Պայթյուն Զովաբեր գյուղում. երիտասարդներին ծայրահեղ ծանր վիճակում տեղափոխել են հիվանդանոց

Շտապօգնության ավտոմեքենա
Նախնական տեղեկություններով` պայթյունն առաջացել է կուտակված գազից։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 6 օգոստոսի – Sputnik. Այսօր Գեղարքունիքի մարզի Զովաբեր գյուղում պայթյուն է տեղի ունեցել, ինչի հետևանքով 2 մարդ է հոսպիտալացվել։ Տեղեկությունը հայտնում է shamshyan.com-ը։
Ժամը 10։30-ի սահմաններում 9-11 ճգնաժամային կառավարման կենտրոնն ու ոստիկանության Սևանի բաժինը ահազանգ են ստացել, որ Զովաբեր գյուղի տներից մեկում պայթյուն է տեղի ունեցել, կան տուժածներ։
Նախնական տեղեկություններով` կուտակված գազից առաջացել է պայթյուն՝ առանց հրդեհի բռնկման։ Փլուզվել է ավտոտնակի և հյուրասենյակի հենապատը, ինչի հետևանքով 2 անձ ծայրահեղ ծանր տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց։ Ըստ կայքի` վնասվածք ստացած երիտասարդները Զովաբեր գյուղի բնակիչներ են՝ 22-ամյա Մ. Հովհաննիսյանն ու 22-ամյա Տ. Մկրտչյանը։
Դեպքի փաստով Սևանի քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ։
Ավտոմեքենան ընկել է Աղստև գետը․ տուժածները երիտասարդներ են