Իսպանիայի արևմուտքում անտառային հրդեհը մոտեցել է բնակելի շինություններին։
Ինչպես գրում են տեղական ԶԼՄ-ները, Գալիսիայում կրակը 22 օրում 35 հազար հեկտար անտառ է ոչնչացրել, որից 900 հեկտարը՝ վերջին երկու օրում։
Ավելի վաղ ռեկորդային շոգի պատճառով առաջացած հրդեհներից լրջորեն տուժել էին Իսպանիայի հյուսիսը, Հունաստանն ու Մեծ Բրիտանիան։