ԵՐԵՎԱՆ, 5 օգոստոսի – Sputnik. Վաշինգտոնի կենտրոնում` Սպիտակ տնից ոչ հեռու, կայծակի հարվածից 2 մարդ է մահացել։ Տեղեկությունը հայտնում է ՌԻԱ Նովոստին` վկայակոչելով CNN–ը։
Օգոստոսի 4-ի երեկոյան ամպրոպի ժամանակ կայծակը հարվածել է Լաֆայեթ այգու ուղղությամբ, որը գտնվում է ԱՄՆ նախագահի նստավայրին հարող ճանապարհի մոտ։ Արդյունքում տուժել է 4 մարդ։ Նշվում էր, որ նրանք գտնվում են ծայրահեղ ծանր վիճակում։
Հեռուստաալիքի տեղեկություններով` Վիսկոնսին նահանգի տարեց զույգը ստացած վնասվածքներից մահացել են։ Մյուս երկու տուժածների առողջական վիճակի մասին չի նշվում։