Ռուսական օդատիեզերական ուժերը Սիրիայում օդային պարեկության ընթացքում հայտնաբերել և ոչնչացրել են «Լիվա Շուխադա Էլ Քարյաթեյն» խմբավորման ահաբեկիչների խմբին: Այն տեղակայված է եղել ԱՄՆ-ի կողմից վերահսկվող Էթ Թանֆ գոտում՝ Սիրիայի հարավում։ Այս մասին այսօր հայտնել է Ռուսաստանի պաշտպանական գերատեսչությունը։
«2022 թվականի օգոստոսի 4-ին օդային պարեկություն իրականացնելիս ռուսական օդատիեզերական ուժերի անձնակազմերը հայտնաբերել և ոչնչացրել են «Լիվա Շուխադա Էլ Քարյաթեյն» ահաբեկչական խմբավորման մի խումբ զինյալների, որոնք թաքնվում էին Սպիտակ անապատի թաքստոցներում: Այդ ահաբեկչական խմբավորումը տեղակայված է Էթ Թանֆ գոտում, սպառազինվում և ուսուցանվում է ԱՄՆ բանակի հատուկ գործողությունների ուժերի հրահանգիչների կողմից»,-ասված է հաղորդագրության մեջ:
Նշվում է, որ գրոհայինները, գործելով անապատից, դիվերսիաներ են իրականացրել խաղաղ բնակչության և Սիրիայի քաղաքացիական ենթակառուցվածքների օբյեկտների դեմ:
Բանակային ավիացիայի անձնակազմերը ոչնչացրել են բոլոր գրոհայիններին։