Գյումրու 102-րդ ռազմակայանում սկսել են նախապատրաստվել «Բանակ-2022»-ի միջոցառումներին

ՌԴ Հարավային ռազմական օկրուգի ռազմակայան
Հարավային ռազմական օկրուգի զինծառայողները զբաղվում են տեխնիկայի և սպառազինության նախապատրաստմամբ, որոնք ներկայացված կլինեն ցուցադրության հարթակներում։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 5 օգոստոսի – Sputnik. ՌԴ Հարավային ռազմական օկրուգի՝ Հայաստանում տեղակայված 102-րդ ռազմակայանի զինծառայողները Գյումրու զորամիավորման կայազորում ձեռնամուխ են եղել «Բանակ-2022» ռազմատեխնիկական համաժողովի միջոցառումների նախապատրաստմանը: Տեղեկությունը հայտնում է Հարավային ռազմական օկրուգի մամուլի ծառայությունը:
Նշվում է, որ ռուսական ռազմակայանի զինծառայողները զբաղվում են տեխնիկայի և սպառազինության նախապատրաստմամբ, որոնք կներկայացվեն ցուցադրության հարթակներում: Բացի այդ, ցուցադրական ելույթ կունենա հատուկ նշանակության ստորաբաժանումների անձնակազմը։ Զինծառայողները կցուցադրեն ձեռնամարտի տարբեր մեթոդներ և «բուրգ» զորաշարվածքը։
ՌԴ զինվորականները համալիր վարժանքներ են անցկացնում Հայաստանի զորավարժարաններում
Ռազմակայանի խոհարարները իսկական զինվորական շիլա և ըմպելիք կհյուրասիրեն համաժողովի հյուրերին։ Միավորման ռազմական նվագախումբը հանդես կգա համերգով, որին կմասնակցեն նաև պատանի բանակայինների շարժման անդամները: Երաժիշտները կկատարեն Հայրենական մեծ պատերազմի ժամանակների ռազմաճակատային կոմպոզիցիաներ, ինչպես նաև ժամանակակից երգեր»,- ասված է հաղորդագրությունում։
Ցուցահանդեսային միջոցառումները կանցկացվեն ռուսական ռազմակայանի «Պատրիոտ» այգում 2022 թվականի օգոստոսի 19-21-ը:
Ռազմատեխնիկական համաժողովը կանցկացվի Ռուսաստանի Դաշնության 9 սուբյեկտների «Պատրիոտ» ռազմահայրենասիրական պարկերի 16 տեղամասերում՝ Հարավային ռազմական օկրուգի և Հայաստանի, Աբխազիայի և Հարավային Օսեթիայի ռուսական ռազմակայանների տարածքում։
Հայաստանում ՌԴ ռազմաբազայի սպայական կազմը տակտիկական հրաձգության նորմատիվներ կհանձնի