Ղրղզստանում անցկացվել են ՀԱՊԿ ԱԱՀՈւ «Կոբալտ-2022» զորավարժությունները

Վարժանքի ավարտին կազմակերպվել են հրաձգության մրցումներ, ինչպես նաև ֆուտբոլի և վոլեյբոլի մարզական մրցումներ զորավարժությունների մասնակից թիմերի միջև։
Sputnik
Օգոստոսի 2-ից 5-ը Ղրղզստանում` «Էդելվեյս» զորավարժարանում, երկու փուլով անցկացվել է ՀԱՊԿ Արագ արձագանքման հավաքական ուժերի հատուկ մարտավարական զորավարժությունը՝ «Կոբալտ-2022» պայմանական անվանունով: Տեղեկությունը հայտնում է ՀԱՊԿ մամուլի ծառայությունը։
Մշակվել են ՀԱՊԿ անդամ պետությունների իրավասու մարմինների համահավաք օպերատիվ-մարտական խմբերի գործնական գործողությունները՝ ուղղված պետական սահմանն ապօրինաբար հատած ավազակախմբերի ոչնչացմանը (չեզոքացմանը), թմրանյութերի շրջանառության ուղիների փակմանը, զենքի առգրավմանը, մարտական գործողությունների ընթացքում ծագած արտակարգ իրավիճակների և դրանց հետևանքների վերացմանը:
Զորավարժություններին ներգրավված են եղել անձնակազմի շուրջ 500 անդամներ, զրահատեխնիկա, մարտավարական հրետանի, հատուկ ավտոտրանսպորտ, անօդաչու թռչող սարքեր, ծառայողական-հետախուզական շներ:
ՀՌՕ-ի ավիացիայի ուղղաթիռներն ուսումնամարզական թռիչքներ են իրականացրել ՀՀ-ի լեռներում