Դեռ 1 տարեկան էլ չկա. Երևանի կենդանաբանական այգին նոր բնակիչ ունի

Կենդանին այգի է բերվել Վագրի համաշխարհային օրը։
Sputnik
Երևանի կենդանաբանական այգին նոր բնակիչ ունի՝ ամուրյան վագր: Տեղեկությունը հրապարակվել է այգու ֆեյսբուքյան էջում։
«Ծնվել է Երևանում: Այս արու վագրը դեռ 1 տարեկան էլ չկա։ Վագրին անհատ անձ է պահել և խնամել, իսկ երբ կենդանին մեծացել է, և դժվարացել են նրա խնամքի պայմանները, տեղափոխվել է կենդանաբանական այգի»,– ասված է հաղորդագրությունում։
Ամուրյան վագրն առայժմ գտնվում է կարանտինային ռեժիմում։ Հետո կտեղափոխվի այգու մյուս վագրի հարևանությամբ ապրելու։
Վագրն այգի է բերվել հուլիսի 29-ին՝ Վագրի համաշխարհային օրը։
Երևանի կենդանաբանական այգում 4 եղնիկ է ծնվել. լուսանկարներ