Դարակերտում վրաերթի են ենթարկվել 26-ամյա մայրն ու 8 ամսական որդին, փոքրիկը մահացել է

Շտապօգնության ավտոմեքենա
Նշվում է, որ վարորդը` 36-ամյա Սերգեյ Ս.-ն, նույնպես Արարատի մարզի բնակիչ է։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 5 օգոստոսի – Sputnik. Արարատի մարզում 36-ամյա վարորդը «Opel»-ով վրաերթի է ենթարկել երիտասարդ մորն ու նրա որդուն, փոքրիկի կյանքը փրկել չի հաջողվել։ Տեղեկությունը հայտնում է shasmhyan.com-ը։
Ըստ հաղորդագրության` դեպքը տեղի է ունեցել երեկ` օգոստոսի 4-ին, ժամը 22։40-ի սահմաններում, Դարակերտ գյուղի դպրոցի մոտ։ Ոստիկանները պարզել են, որ տուժածը նույն գյուղի բնակիչ 26-ամյա Ռիմա Հ-ն է, որին շտապօգնության ավտոմեքենայով տեղափոխել են «Էրեբունի» ԲԿ, իսկ փոքրիկը 8 ամսական Արման Ա.-ն է, որը հիվանդանոցի ճանապարհին մահացել է։
Նշվում է, որ վարորդը` 36-ամյա Սերգեյ Ս.-ն, նույնպես Արարատի մարզի բնակիչ է։
Վրաերթի փաստով Մասիսի քննչական բաժնում քրեական վարույթ է նախաձեռնվել։ Քննիչի հանձնարարականով ավտոմեքենան տեղափոխվել է ոստիկանության Մասիսի բաժնի պահպանվող հատուկ տարածք։
Երևանում Իրանի քաղաքացիներ են վրաերթի ենթարկվել․ մեկը տեղում մահացել է