Չնայած շոգին` երեկոյան ժամերին քամին կուժգնանա. եղանակի տեսություն

Երևան. Արխիվային լուսանկար
Հանրապետության հովտային և նախալեռնային գոտիներում բարձր կարգի հրդեհավտանգ իրավիճակը կպահպանվի:
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 4 օգոստոսի – Sputnik. ՀայաստանիՀանրապետության տարածքում օգոստոսի 5-8-ի գիշերը և կեսօրից հետո առանձին շրջաններում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ: Օգոստոսի 9-ին սպասվում է առանց տեղումների եղանակ: Տեղեկությունը հայտնում են ՀՀ ԱԻՆ մամուլի ծառայությունից։
Քամին հարավարևմտյան է` 2-5 մ/վ արագությամբ: Երեկոյան ժամերին և ամպրոպի ժամանակ սպասվում է քամու ուժգնացում` 15-20 մ/վ։
Օդի ջերմաստիճանն օգոստոսի 6-8-ն աստիճանաբար կնվազի 3-5 աստիճանով:
Երևան քաղաքում օգոստոսի 5-8-ի երեկոյան ժամերին և գիշերը քաղաքի առանձին հատվածներում հնարավոր է կարճատև անձրև և ամպրոպ։ Օգոստոսի 9-ին սպասվում է առանց տեղումների եղանակ:
Եղանակի տեսություն
Երեկոյան ժամերին և ամպրոպի ժամանակ սպասվում է քամու ուժգնացում՝ 15-20 մ/վ արագությամբ:
Մայրաքաղաքում օգոստոսի 5–ի գիշերը եղել է 24-26 աստիճան տաքություն, իսկ ցերեկային ժամերին կգրանցվի +35...+37 աստիճան։
Գերատեսչությունից զգուշացնում են, որ հանրապետության հովտային և նախալեռնային գոտիներում բարձր կարգի հրդեհավտանգ իրավիճակը կպահպանվի: