ԵՐԵՎԱՆ, 5 օգոստոսի – Sputnik. Բլոգեր Միքայել Բադալյանի գործով դատական հաջորդ նիստը նշանակվել է օգոստոսի 18-ին: Այս մասին բլոգերը հայտնել է իր Telegram-ալիքում։
Այսօր դատավոր Աննա Դանիբեկյանի նախագահությամբ տեղի ունեցած նիստում կողմերի միջև բանավեճ է եղել։
Հիշեցնենք, որ Բադալյանը բերման էր ենթարկվել ապրիլի 22-ին Ազատության հրապարակից ու ձերբակալվել։ ՀՀ քննչական կոմիտեի տարածած հաղորդագրության համաձայն` նա, չունենալով նախապատրաստվող ահաբեկչության վերաբերյալ տվյալներ, ապրիլի 11-ին տելեգրամյան իր էջում սուտ հաղորդում է տվել, թե արտակարգ իրավիճակ ստեղծելու համար Հայաստանի տարածքում հնարավոր են ահաբեկչություններ։
Բադալյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 259-րդ հոդվածով (ահաբեկչության մասին սուտ հաղորդում տալը)։ Միկա Բադալյանին կալանավորել էին մայիսի 24-ին, իսկ հուլիսի 18-ին դատարանի որոշմամբ նրա կալանքը երկարաձգվել էր 20 օրով։
Բադալյանն ազատ արձակվեց հուլիսի 25-ին։