Բերձորում ժայռաբեկորն ընկել է ադրբեջանցի զինծառայողների վրա. երկուսը մահացել են

Ադրբեջանցի զինծառայողի սաղավարտ. Արխիվային լուսանկար
Ժայռից պոկված բեկորն ընկել է ժամկետային զինծառայողներ Սամիր Խուդիևի և Թահիր Ալիեւի վրա։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 5 օգոստոսի – Sputnik. Ղարաբաղում ադրբեջանցի զինծառայողներ են մահացել։ Ադրբեջանի պաշտպանության նախարարության հաղորդագրության համաձայն` դեպքը տեղի է ունեցել Բերձորի (Լաչին) մոտակայքում։
Ժայռից պոկված բեկորն ընկել է ժամկետային զինծառայողներ Սամիր Խուդիևի և Թահիր Ալիևի վրա։ Առաջինը տեղում մահացել է, երկրորդը ծանր վիրավորում ստացել։ Ավելի ուշ հայտարարվեց, որ Ալիևը ևս մահացել է ստացած վնասվածքներից։
Փաստի առթիվ Ադրբեջանում քրեական գործ է հարուցվել։