ԵՐԵՎԱՆ, 4 օգոստոսի – Sputnik. Օգոստոսի 3-ին Մարգարա-Վանաձոր-Տաշիր ճանապարհին տեղի է ունեցել ՃՏՊ, որի հետևանքով մեկ մարդ է մահացել, հայտնում է ՀՀ ոստիկանությունը։
Մարգարա-Վանաձոր-Տաշիր ճանապարհի 85-րդ կմ-ին «Միցուբիշի» մակնիշի ավտոմեքենան դուրս է եկել երթևեկելի հատվածից և կողաշրջվել։
49-ամյա ուղևոր Էդիկ Բ.-ն մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց, որտեղ մահացել է։
Դեպքի առթիվ նախաքննություն է կատարվում։