Քնած ժամանակ հանկարծամահ է եղել եռամսյա վարժական հավաքի մասնակիցներից մեկը. ՊՆ

ՊՆ
Մահվան պատճառը պարզելու համար դատաբժշկական փորձաքննություն է նշանակվել։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 4 օգոստոսի – Sputnik. Եռամսյա վարժական հավաքի մասնակիցներից մեկը հանկարծամահ է եղել։ Տեղեկությունը հայտնում է ՀՀ պաշտպանության նախարարությունը։

«Օգոստոսի 3-ի լույս 4-ի գիշերը քնած ժամանակ հանկարծամահ է եղել ՀՀ ՊՆ N զորամասի եռամսյա վարժական հավաքի մասնակից, պահեստազորային շարքային Ատոմ Ռազմիկի Հարությունյանը (ծնվ. 1978թ.)»,- ասված է հաղորդագրությունում։

Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարությունը կիսում է կորստյան ծանր վիշտը և զորակցություն հայտնում Ատոմ Հարությունյանի ընտանիքի անդամներին, հարազատներին և ծառայակիցներին:
Մահվան պատճառը պարզելու համար դատաբժշկական փորձաքննություն է նշանակվել։