Միութենական ուժերը Խարկովի մոտակայքում վարձկանների խումբ են ոչնչացրել

Վարձկանները իսպաներեն էին խոսում, բայց նրանց քաղաքացիության վերաբերյալ ճշգրիտ տվյալներ դեռ չկան։
Sputnik
Ռուսական բանակի ու Դոնբասի հանրապետությունների միութենական ուժերի հրետանային հաշվարկը Խարկովի մոտակա Ռուսկայա Լոզովայա բնակավայրում իսպանալեզու վարձկանների մի խումբ է ոչնչացրել։ Նրանց քաղաքացիության մասին ճշգրիտ տվյալներ դեռ չկան։ Տեղեկությունը ՌԻԱ Նովոստիին հայտնել է աղբյուրը մարտական ստորաբաժանումներից մեկում։
«Հուլիսի 30-ին Ռուսկայա Լոզովայա բնակավայրում ոչնչացվել են շուրջ հինգ ու վիրավորվել մոտ տասը վարձկաններ, մեր տվյալներով՝ իսպանացիներ։ Իսպաներեն խոսքը արձանագրվել է ռադիոկապի ժամանակ», - ասել է գործակալության զրուցակիցը։
Նրա խոսքով՝ հայտնաբերված խմբի մարտիկների քաղաքացիության մասին հստակ տվյալներ դեռ չկան։
«Ի սկզբանե խորքային հետախուզության միջոցներով հայտնաբերվել է հակառակորդի կենդանի ուժի կուտակում, որից հետո պարզվել է, որ դա իսպանացիների խումբ է։ Թիրախը մեզ մոտեցավ ու խոցվեց», - ասել է զինծառայողը։
Մարտի սկզբին Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին հայտարարել էր, որ երկիր պատերազմելու համար գալիս են 16 հազար օտարերկրացի վարձկաններ։ Հուլիսի կեսերին Ռուսաստանի պաշտպանության նախարարությունը հայտնել էր, որ հակամարտության գոտի է ժամանել շուրջ 7,1 հազար մարդ 60 երկրներից, սակայն նրանց թիվն արդեն կրճատվել է մինչև 2,7 հազարի: