ԵՐԵՎԱՆ, 4 օգոստոսի – Sputnik. Օգոստոսի 4-8-ի գիշերը և կեսօրից հետո Հայաստանի առանձին շրջաններում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ: Տեղեկությունը հայտնում է Հիդրոօդերևութաբանության և մոնիտորինգի կենտրոնը։
Երեկոյան ժամերին և ամպրոպի ժամանակ սպասվում է քամու ուժգնացում` 15-20 մ/վ։
Օդի ջերմաստիճանն օգոստոսի 5-6-ն աստիճանաբար կնվազի 6-8 աստիճանով:
Երևանում այսօր տեղումներ չեն գրանցվի։ Ցերեկը մայրաքաղաքում օդի ջերմաստիճանը կտատանվի 35-37, գիշերը` 24-26 աստիճան տաքության սահմանում։