Ե՛վ խոհանոց է, և՛ փոստ․ ԼԺՀ զինվորականները պատմել են թիկունքի ծառայության մասին

ՌԻԱ Նովոստի գործակալությունը ներկայացրել է Խարկովի ուղղությամբ Լուգանսկի ժողովրդական միլիցիայի 206-րդ հրաձգային գնդի թիկունքային ծառայությունների աշխատանքը։
Sputnik
Լուգանսկի Ժողովրդական Հանրապետության ժողովրդական միլիցիայի թիկունքային ծառայություններն ապահովում են Լուգանսկի 206-րդ հրաձգային գնդի մարտիկների աշխատանքը Խարկովի ուղղությամբ, ՌԻԱ Նովոստիին պատմել է հանրապետության զինծառայողներից մեկը՝ «Ծերուկ» մականունով:
«Ամեն տեղ էլ ծառայությունը վտանգավոր է։ Զինվորները սպասում են, նամակներ, ողջույններ են փոխանցում։ Մենք ամեն տեղ գնում ենք, բոլոր դիրքերը, տղաներին ապահովում ենք անհրաժեշտ ամեն ինչով։ Ոմանք միմյանց արդեն հինգ ամիս չեն տեսել։ Նամակ խզբզեցիր՝ փոխանցում ենք։ Մենք թե՛ խոհանոց ենք, թե՛ փոստ, թե՛ բարոյական աջակցություն, եթե պետք է»,- ասել է զինծառայողը։
Հրամանատարներից մեկն էլ պատմել է, որ գումարտակում ապահովման խնդիր չկա։
«Ուտելիքի առումով խնդիր չենք ունենում։ Սննդի, հանդերձանքի հարցով մենք ղեկավարությանը և թիկունքային ծառայությանը որևէ հարց չունենք»,- նշել է գործակալության զրուցակիցը։
Հիշեցնենք` փետրվարի 24-ի վաղ առավոտյան Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարեց, որ Ուկրաինայի նկատմամբ հատուկ ռազմական գործողության մասին որոշում է կայացրել, քանի որ ԼԺՀ-ն ու ԴԺՀ-ն դիմել են օգնության խնդրանքով։
Ուկրաինայում մարտական գործողություններն ընթանում են արդեն 162-րդ օրը։