Երևանի բուսաբանական այգում խոտածածկ տարածք է այրվել

Sputnik
Օգոստոսի 4-ին, ժամը 10։04-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևանի բուսաբանական այգում այրվում է խոտածածկ տարածք, հայտնում են ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունից։
Դեպքի վայր են մեկնել ԱԻՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատներից երեք մարտական հաշվարկ, մեկ ջրատար և Հրդեհաշիջման և փրկարարական աշխատանքների կազմակերպման բաժնի հերթապահ խումբը։
Հրդեհը մեկուսացվել է ժամը 11։11-ին, մարվել՝ 12։20-ին։ Այրվել է մոտ 8000 քմ խոտածածկույթ։