ԵՐԵՎԱՆ, 4 օգոստոսի – Sputnik. Օգոստոսի 4-ի ժամը 19:00-ի դրությամբ Արցախում շփման գծի ողջ երկայնքով օպերատիվ-մարտավարական իրադրությունը հարաբերական կայուն է, հայտնում տեղեկատվական շտաբը:
«Օրվա ընթացքում էական խախտումներ չեն գրանցվել: Արցախում տեղակայված ռուսական խաղաղապահ զորակազմի հրամանատարության միջնորդությամբ շարունակաբար քայլեր են ձեռնարկվում իրավիճակի լիցքաթափման ուղղությամբ»,–ասված է հաղորդագրության մեջ:
Ավելի վաղ հայտնել էինք, որ Ադրբեջանի ԶՈւ ստորաբաժանունները որոշ հատվածներում խախտել են հրադադարի ռեժիմը՝ կիրառելով տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներ։ Չնայած դրան, օգոստոսի 3-ի լույս 4-ի գիշերը և առավոտյան 09:00-ի դրությամբ օպերատիվ մարտավարական իրադրությունը շփման գծում հարաբերականորեն կայուն է։
Հիշեցնենք` օգոստոսի 3-ին ժամը 09։00-ից ադրբեջանական ստորաբաժանումները թիրախավորել են ՊԲ մարտական դիրքերն ու զորամասերից մեկի մշտական տեղակայման վայրը՝ կիրառելով տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներ, ականանետներ, նռնականետներ և հարվածային ԱԹՍ-ներ։ Հայկական կողմն ունի 2 զոհ և 19 վիրավոր։