ԱՄՆ կոնգրեսական Փալոնը կոչ է արել կանգնեցնել Ադրբեջանի գործողություններն ընդդեմ Արցախի

Ֆրանկ Փալոն. Արխիվային լուսանկար
Ավելի վաղ Եվրամիությունն ու ԱՄՆ պետդեպարտամենտն էին Հայաստանին և Ադրբեջանին կոչ արել դադարեցնել ռազմական գործողությունները և վերադառնալ բանակցությունների։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 4 օգոստոսի - Sputnik. ԱՄՆ Կոնգրեսի հայկական հարցերով հանձնաժողովի համանախագահ Ֆրանկ Փալոնը կոչ է արել Միացյալ Նահանգներին հնարավոր բոլոր միջոցներով կանգնեցնել Ադրբեջանի ղեկավարության գործողություններն ընդդեմ Արցախի բնակչության: Այս մասին Փալոնը գրառում է կատարել «Թվիթեր»-ի իր էջում:
«Սա Ալիևի կողմից Արցախի բնակչությանը Լաչինի միջանցքը փակելու նման անհեթեթ պահանջներով սպառնալու վերջին օրինակն է: Կոչ եմ անում ԱՄՆ պետդեպարտամենտին և ԵԱՀԿ-ում ԱՄՆ մշտական ներկայացուցչությանը դատապարտել այս գործողություններն ու օգտագործել ցանկացած հասանելի դիվանագիտական գործիք՝ կանգնեցնելու Ալիևի վտանգավոր գործողությունները»,- նշված է գրառման մեջ։
Ավելի վաղ Եվրամիությունն ու ԱՄՆ պետդեպարտամենտն էին Հայաստանին և Ադրբեջանին կոչ արել դադարեցնել ռազմական գործողությունները և վերադառնալ բանակցությունների։
Հիշեցնենք` օգոստոսի 3-ին ժամը 09։00-ից ադրբեջանական ստորաբաժանումները թիրախավորել են ՊԲ մարտական դիրքերն ու զորամասերից մեկի մշտական տեղակայման վայրը՝ կիրառելով տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներ, ականանետներ, նռնականետներ և հարվածային ԱԹՍ-ներ։ Հայկական կողմն ունի 2 զոհ և 19 վիրավոր։