Ողբերգական դեպք Իջևան-Երևան ճանապարհին. ուղևորը տեղում մահացել է. վարորդի վիճակը ծանր է

Հիվանդանոց
Ավտոմեքենան դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից, բախվել գազալցակայանում կայանած մեքենաներին, այնուհետև գազալցակայանի միջնապատին։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 3 օգոստոսի – Sputnik. Իջևան-Երևան ավտոճանապարհին ճանապարհատրանսպորտային պատահար է գրանցվել, որի հետևանքով 1 մարդ մահացել է, 1-ն էլ` հիվանդանոց տեղափոխվել։ Տեղեկությունը հայտնում է ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունը։
Ըստ հաղորդագրության` Գեղարքունիքի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոնը ՃՏՊ-ի մասին ահազանգը ստացել է ժամը 19։49-ին։
Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։
Պարզվել է, որ Իջևան-Երևան ավտոճանապարհի 89-րդ կմ-ին «Lexus RX 330» մակնիշի ավտոմեքենան (վարորդ` Գ. Հ., ծնված 1979 թ․) դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից, բախվել գազալցակայանում կայանած «Volkswagen Jetta» և «Opel Astra G» մակնիշների ավտոմեքենաներին, այնուհետև գազալցակայանի միջնապատին, ինչի հետևանքով միջնապատից մոտ 2 քմ հատված փլուզվել է։
«Lexus RX 330» մակնիշի ավտոմեքենայի ուղևոր Ա․ Մ․-ն (ծնված 1980 թ.) տեղում մահացել է, իսկ վարորդը հոսպիտալացվել է Սևան քաղաքի ԲԿ, որտեղ բժիշկները նրա առողջական վիճակը գնահատել են ծանր:
Փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենաները, փակել գազի բալոնների փականները, Ա․ Մ.-ի դին դուրս բերել ավտոմեքենայից և մոտեցրել շտապօգնության ավտոմեքենային։
Այնթափում BMW–ն մխրճվել է բեռնատարների մեջ. վարորդի դին դուրս են բերել մեքենան մասնատելով