23 վարորդ ոչ սթափ վիճակում է եղել ղեկին. ուժեղացված ծառայություն Երևանում

Ոստիկանները 5 անձի տուգանել են փողոցը չթույլատրված հատվածով անցնելու համար։
Sputnik
Պարեկային ծառայության Երևանի գնդի ոստիկանները մայրաքաղաքում ուժեղացված ծառայություն են իրականացրել։ Տեղեկությունը հայտնում է ոստիկանության մամուլի ծառայությունը։
Մի քանի ժամ տևած ուժեղացված ծառայության ընթացքում ճանապարհային երթևեկության կանոնների 334 խախտում է արձանագրվել։
«Հայտնաբերվել է ոչ սթափ վիճակում մեքենա վարող՝ 23, առանց վարորդական իրավունքի վկայականի 34 անձ։ 65 տրանսպորտային միջոց շահագործվել է առանց տեխնիկական զննություն անցնելու, 15-ը`թաղանթապատված դիմապակիով, 1-ի վրա էլ տեղադրված էր գերձայնային ազդանշան»,– ասված է հաղորդագրությունում։
Նշվում է, որ պարեկներն ուշադրություն են դարձրել նաև վարելիս ծխելու դեպքերին և հայտնաբերել են նման 30 վարորդի։ 5 անձ էլ տուգանվել է փողոցը չթույլատրված հատվածով անցնելու համար։ Բացի այդ, պարեկները տարբեր կասկածանքով ձերբակալել ու Երևան քաղաքի վարչության տարածքային ստորաբաժանումներ են տարել 7 անձի։