ԼԺՀ-ում վերականգնում են Ուկրաինայի գնդակոծությունից տուժած քաղաքների էլեկտրամատակարարումը

Օրերս վերականգնողական աշխատանքների ժամանակ ականի պայթյունից մահացել էր աշխատակիցներից մեկը։ Չնայած դրան, շինարարական բրիգադները շարունակում են աշխատանքը։
Sputnik
ԼԺՀ-ի էներգետիկները վերականգնում են Ռուբեժնոյե, Լիսիչանս, Սևերոդոնեցկ, Դոնբաս և այլ քաղաքների էլեկտրամատակարարումը, որոնք հոսանքազրկվել էին ուկրաինական զորքերի հրետակոծության հետևանքով։ Այս մասին ՌԻԱ Նովոստիին ասել է Շչաստյենսկայա բաշխիչ ցանցի գլխավոր ինժեներ Անդրեյ Կոստյուկովը։
Առաջիկայում խոստանում են վերականգնել նաև Սևեռոդոնեցկի էներգամատակարարումը։
Օրերս վերականգնողական աշխատանքների ժամանակ ականի պայթյունից մահացել էր աշխատողներից մեկը։ Չնայած դրան, բրիգադները շարունակում են իրենց աշխատանքը։
Հիշեցնենք` փետրվարի 24-ի վաղ առավոտյան Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարեց, որ Ուկրաինայի նկատմամբ հատուկ ռազմական գործողության մասին որոշում է կայացրել, քանի որ ԼԺՀ-ն ու ԴԺՀ-ն դիմել են օգնության խնդրանքով։ Ռուսաստանցիներին ուղղված հեռուստաուղերձում նա ասաց, որ հանգամանքները վճռական և անհապաղ գործողություններ են պահանջում։
Ուկրաինայում մարտական գործողություններն ընթանում են արդեն 161-րդ օրը։