ՀՀ ՊԵԿ պաշտոնյաները կմեկնեն Մինսկ

Մինսկ
ՀՀ փոխվարչապետի ստորագրած որոշման համաձայն` գործուղման օրապահիկի և գիշերակացի ծախսերը կատարվելու են հրավիրող կողմի հաշվին:
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 3 օգոստոսի – Sputnik. Օգոստոսի 9-12-ը Բելառուսի մայրաքաղաք Մինսկում կանցկացվի ԱՊՀ անդամ պետությունների հարկային ֆինանսական հետաքննության մարմինների ղեկավարների համակարգող խորհրդի 21-րդ նիստը։

Նիստին ու նույն միջոցառման շրջանակում նախանշված փորձագետների հանդիպմանը Հայաստանից կմասնակցեն ՊԵԿ հետաքննության և օպերատիվ հետախուզության վարչության պետ Վահան Չարխիֆալակյանն ու միջազգային համագործակցության վարչության հարկային համագործակցության բաժնի գլխավոր հարկային տեսուչ Գրիգորի Դավթյանը։

ՀՀ փոխվարչապետի ստորագրած գործուղման որոշման համաձայն` ՊԵԿ պաշտոնյաների գործուղման օրապահիկի և գիշերակացի ծախսերը կատարվելու են հրավիրող կողմի հաշվին: