Առանձին շրջաններում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ. եղանակի տեսություն

Ամառ. Արխիվային լուսանկար
Երեկոյան ժամերին և ամպրոպի ժամանակ սպասվում է քամու ուժգնացում՝ 15-20 մ/վ արագությամբ:
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 3 օգոստոսի - Sputnik. Հայաստանի Հանրապետության հովտային և նախալեռնային գոտիներում բարձր կարգի հրդեհավտանգ իրավիճակը կպահպանվի, հայտնում են «Հիդրոօդերևութաբանության և մոնիտորինգի կենտրոն» ՊՈԱԿ-ից:
Հանրապետության տարածքում օգոստոսի 3-4-ի գիշերը և կեսօրից հետո առանձին շրջաններում, 5-7-ի գիշերը և կեսօրից հետո շրջանների զգալի մասում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ:
Քամին՝ հարավարևմտյան` 2-5մ/վ: Երեկոյան ժամերին և ամպրոպի ժամանակ սպասվում է քամու ուժգնացում` 15-20 մ/վ։
Եղանակի տեսություն
Օդի ջերմաստիճանն օգոստոսի 5-6-ը կնվազի 6-8 աստիճանով:
Երևանում օգոստոսի 3-4-ը սպասվում է առանց տեղումների եղանակ: Օգոստոսի 5-7-ի երեկոյան ժամերին և գիշերը սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ։ Երեկոյան ժամերին և ամպրոպի ժամանակ սպասվում է քամու ուժգնացում՝ 15-20 մ/վ արագությամբ:
Օդի ջերմաստիճանը մայրաքաղաքում սպասվում է ցերեկը 36-38, երեկոյան՝ 31-33 աստիճան։