Կես ժամ տևած հորդառատ անձրևը գետերի է վերածել Ռուսաստանի Բլագովեշչենսկ քաղաքի փողոցները։ Տեղեկությունը հայտնում է քաղաքապետ Օլեգ Իմամեևը։
«Անձրևը կես ժամում հասցրել է ավերածություններ անել` փողոցները հեղեղվել են, ծառերը` տապալվել, որոշ շրջաններ հոսանքազրկվել են»,- գրել է քաղաքապետն իր Telegram-ալիքում:
Նա նշել է, որ միջոցներ են ձեռնարկվում անձրևի հետևանքները վերացնելու համար, մասնագետները աշխատանքներ են իրականացնում, որպեսզի վերականգնեն էլեկտրաէներգիայի մատակարարումը։