ՌԴ զինվորականները տարհանել են Նիկոլաևի շրջանի մանկատան սաներին ու աշխատակիցներին

Ռոսգվարդիայի ներկայացուցիչ
Ռոսգվարդիայի մարտիկներն ու ռազմական-քաղաքացիական վարչակազմը մանկատան սաներին և անձնակազմին արագ տարհանել են Խերսոնի շրջանում գտնվող սոցիալ-հոգեբանական վերականգնողական կենտրոն։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 2 օգոստոսի – Sputnik. ՌԴ զինվորականները տարհանել են Նիկոլաևի շրջանի մանկատան սաներին և աշխատակիցներին։ Տեղեկությունը հայտնում է Ռոսգվարդիայի մամուլի ծառայությունը։
«Ռոսգվարդիայի հատուկ նշանակության ջոկատները ՌԴ զինված ուժերի զինծառայողների հետ Նիկոլաևի շրջանի բնակավայրից տարհանել են մանկատան 15 սաներին և անձնակազմին, որոնք գտնվում էին ուկրաինացի ազգայնականների հրետանային կրակի տակ»,- ասված է հաղորդագրությունում։
Երեխաներն ու անձնակազմն ավելի քան երեք ամիս անցկացրել են ուսումնական հաստատության նկուղում՝ թաքնվելով ուկրաինական զորքերի ամենօրյա գնդակոծությունից։ Ռոսգվարդիայի մարտիկներն ու ռազմական-քաղաքացիական վարչակազմը կարողացել են նրանց արագ տարհանել երեխաների սոցիալ-հոգեբանական վերականգնողական կենտրոն, որը գտնվում է Խերսոնի շրջանում:
Վերականգնողական կենտրոնի տնօրենի ժամանակավոր պաշտոնակատար Վլադիմիր Սագայդակը հայտնել է, որ երեխաներն ու անձնակազմն ապրել են նկուղում՝ առանց էլեկտրականության և կապի։
Ուկրաինական մոտոհրաձգային գումարտակը ոչնչացվել է յուրային հրետանավորների կողմից. ՌԴ ՊՆ
Հիշեցնենք` փետրվարի 24-ի վաղ առավոտյան Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարեց, որ Ուկրաինայի նկատմամբ հատուկ ռազմական գործողության մասին որոշում է կայացրել, քանի որ ԼԺՀ-ն ու ԴԺՀ-ն դիմել են օգնության խնդրանքով։ Ռուսաստանցիներին ուղղված հեռուստաուղերձում նա ասաց, որ հանգամանքները վճռական և անհապաղ գործողություններ են պահանջում։
Ուկրաինայում մարտական գործողություններն ընթանում են արդեն 160-րդ օրը։