Պուտինն ու Փաշինյանը քննարկել են ԼՂ–ի շուրջ պայմանավորվածությունների իրականացումը. Կրեմլ

Վլադիմիր Պուտինն ու Նիկոլ Փաշինյանը
ՌԴ նախագահն ու ՀՀ վարչապետը պայմանավորվել են շարունակել շփումները տարբեր մակարդակներում
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 2 օգոստոսի – Sputnik. ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ հեռախոսազրույցում քննարկել է Լեռնային Ղարաբաղի շուրջ պայմանավորվածությունների իրականացումը։ Տեղեկությունը հայտնում է Կրեմլի մամուլի ծառայությունը:
«Քննարկվել են 2020թ. նոյեմբերի 9-ի, 2021թ. հունվարի 11-ի և նոյեմբերի 26-ի` Լեռնային Ղարաբաղի հարցով Ռուսաստանի, Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարների եռակողմ պայմանավորվածությունների իրականացման առանձին գործնական ասպեկտները», - ասված է հաղորդագրությունում։
Պուտինն ու Փաշինյանը պայմանավորվել են շարունակել շփումները տարբեր մակարդակներում։
Լավրովն ու Միրզոյանը քննարկել են Երևանի և Բաքվի միջև հարաբերությունների կարգավորման հարցը