Փոքրիկ Մարիան այսօր առաջին անգամ լսեց ՀՀ առողջապահության նախարարության ծրագրի շնորհիվ։ Նախարար Անահիտ Ավանեսյանը ֆեյսբուքյան իր էջում տեսանյութ է հրապարակել, որում երևում է փոքրիկի առաջին արձագանքը սարքը դնելուց և շրջապատի ձայները լսելուց հետո։
Նշենք, որ առողջապահության նախարարության ծրագիրը ականջի խխունջի պատվաստումն է (կոխլեար իմպլանտացիայի), որն իրականացվում է արհեստավարժ մասնագետների շնորհիվ։
4 տարվա ընթացքում լիարժեք լսելու հնարավորություն է ստացել 51 երեխա։