Երևանի մետրոյի աշխատանքը դադարեցված է. ռումբի մասին ահազանգ կա

Երևանի մետրո. Արխիվային լուսանկար
Ահազանգ է ստացվել, որ Երևանի մետրոպոլիտենի կայարաններում պայթուցիկ սարքեր են տեղադրված։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 2 օգոստոսի – Sputnik. Երևանի մետրոպալիտենի աշխատանքն այս պահին դադարեցված է, քանի որ ռումբի մասին ահազանգ կա։ Տեղեկությունը Sputnik Արմենիային հայտնեց մետրոպոլիտենի մամուլի խոսնակ Տաթև Խաչատրյանը։

Նրա խոսքով՝ լուր են ստացել, որ մետրոյի բոլոր կայարաններն ականապատված են։ «Այժմ մարդկանց տարհանում են, և որոնողական աշխատանքներ են կատարվում»,- ասաց Խաչատրյանը։

Դեպքի վայր են մեկնել ԱԻՆ ՓԾ փրկարարական ուժերի վարչության հատուկ նշանակության փրկարարական աշխատանքների իրականացման կենտրոնի կինոլոգիական խումբը և քաղաքացիական պաշտպանության վարչության քաղաքացիական պաշտպանության ուժերի հավաքական կենտրոնի ինժեներասակրավորական ջոկատը: