Երեկոյան ժամերին քամի կլինի. եղանակի տեսություն

Երևան
Օդերևութաբանները ներկայացրել են առաջիկա մի քանի օրվա եղանակային կանխատեսումը։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 1 օգոստոսի - Sputnik. Հանրապետության տարածքում օգոստոսի 2-4-ի գիշերը և կեսօրից հետո առանձին շրջաններում, 5-6-ի գիշերը և կեսօրից հետո շրջանների զգալի մասում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ: Տեղեկությունը հայտնում է ՀՀ ԱԻՆ մամուլի ծառայությունը։

Քամին հարավարևմտյան է` 2-5 մ/վ արագությամբ: Երեկոյան ժամերին և ամպրոպի ժամանակ սպասվում է քամու ուժգնացում 15-20 մ/վ արագությամբ։

Օդի ջերմաստիճանն օգոստոսի 5-6-ը կնվազի 6-8 աստիճանով:
Եղանակի տեսություն
Երևան քաղաքում օգոստոսի 2-4-ը սպասվում է առանց տեղումների եղանակ: Օգոստոսի 5-6-ի երեկոյան ժամերին և գիշերը սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ։ Երեկոյան ժամերին և ամպրոպի ժամանակ սպասվում է քամու ուժգնացում՝ 15-20 մ/վ արագությամբ:
Մայրաքաղաքում օգոստոսի 2–ի գիշերը եղել է 22-24 աստիճան տաքություն, իսկ ցերեկային ժամերին կգրանցվի +36....+38 աստիճան։
Տեղեկացվում է, որ հանրապետության հովտային և նախալեռնային գոտիներում բարձր կարգի հրդեհավտանգ իրավիճակը կպահպանվի: