Որոշ մարզերում կանձրևի, Երևանում` ոչ. եղանակի տեսություն

Երևանի 2800-ամյակի այգու շատրվանները
Օդերևութաբանները ներկայացրել են առաջիկա մի քանի օրվա եղանակային կանխատեսումը։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 31 հուլիսի - Sputnik. ՀՀ ԱԻՆ մամուլի ծառայությունից զգուշացնում են, որ հանրապետության հովտային և նախալեռնային գոտիներում բարձր կարգի հրդեհավտանգ իրավիճակը կպահպանվի:
Հայաստանի Հանրապետության տարածքում օգոստոսի 1-5-ի կեսօրից հետո առանձին շրջաններում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ:
Քամին հարավարևմտյան է՝ 2-5 մ/վ արագությամբ: Արմավիրում, Արագածոտնի և Կոտայքի նախալեռներում երեկոյան ժամերին սպասվում է քամու ուժգնացում՝ 15-20 մ/վ։
Եղանակի տեսություն
Տեղեկացվում է, որ օդի ջերմաստիճանն էապես չի փոխվի:
Երևան քաղաքում օգոստոսի 1-5-ը սպասվում է առանց տեղումների եղանակ: Երեկոյան ժամերին սպասվում է քամու ուժգնացում՝ 15-20 մ/վ արագությամբ:
Մայրաքաղաքում օգոստոսի 1–ի գիշերը եղել է 21-23 աստիճան տաքություն, իսկ ցերեկային ժամերին կգրանցվի +36....+38 աստիճան տաքություն։