Ինչպես է պարենով բեռնված առաջին նավը Օդեսայից մեկնել Ստամբուլ. տեսանյութ

Պարենով բեռնված նավը Օդեսայի նավահանգստից դուրս է եկել առավոտյան, Ստամբուլ կհասնի օգոստոսի 2-ին։
Sputnik
Սիերա Լեոնեի դրոշով «Ռազոնի» նավը Ստամբուլ է ուղևորվել «Ուկրաինայի նավահանգիստներից հացահատիկի և պարենի անվտանգ տեղափոխման նախաձեռնության» շրջանակում:
Ծովային միջանցքը, որով անցնելու է «Ռազոնին», անցնում է Սև ծովի հյուսիսարևմտյան հատվածով։
Չավուշօղլուն ասել է` կային երկրներ, որոնք խոչընդոտում էին պարենային գործարքի ստորագրմանը
Հիշեցնենք, որ Ստամբուլում հուլիսի 22-ին տեղի է ունեցել բազմակողմ համաձայնագրերի ստորագրում ռուսական ապրանքների արտահանման մատակարարման սահմանափակումները վերացնելու և ուկրաինական հացահատիկի արտահանմանն աջակցելու մասին:
Գործարքը, որը ստորագրել են Ռուսաստանի, Թուրքիայի, Ուկրաինայի և ՄԱԿ-ի ներկայացուցիչները, ենթադրում է Սև ծովով ուկրաինական հացահատիկի, պարենամթերքի և պարարտանյութերի դուրսբերում 3 նավահանգստից, ներառյալ Օդեսան:
ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարը ողջունել է Օդեսայի նավահանգստից հացահատիկի առաջին նավի դուրս գալը