Հրազդանը 2022 թ. երիտասարդական մայրաքաղաքն է

ԿԳՄՍ նախարարության և Հրազդանի համայնքապետարանի միջև կնքվել է փոխըմբռնման հուշագիր։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 1 օգոստոսի- Sputnik. Հրազդան քաղաքին շնորհվել է «Հայաստանի Հանրապետության տարվա երիտասարդական մայրաքաղաք» տիտղոսը: Տեղեկությունը հայտնում է ԿԳՄՍՆ մամուլի ծառայությունը։
Ընտրված քաղաքում տեղի է ունեցել «Հրազդանը՝ ՀՀ 2022 թվականի երիտասարդական մայրաքաղաք» ծրագրի պաշտոնական բացման արարողությունը: Հանդիսավոր պայմաններում Հրազդանին են հանձնվել խորհրդանշական փոխանցիկ բանալին և հավաստագիրը։
Միջոցառումների մեկնարկը տրվել է քայլերթով՝ դեպի Մաքրավան թաղամասում գտնվող անմահ հերոսների հիշատակը հավերժացնող համաքաղաքային հուշահամալիր. մասնակցել են նաև արցախյան պատերազմների հերոսների ծնողներն ու հարազատները։
Հրազդանը 2022 թ. երիտասարդական մայրաքաղաքն է
Միջոցառման շրջանակում Հրազդանի մանկապատանեկան ստեղծագործական կենտրոնում տեղի է ունեցել հրազդանցի երիտասարդ ստեղծագործողների աշխատանքների ցուցադրություն (նկարչություն, քանդակագործություն, դեկորատիվ կիրառական արվեստ և այլն)։
ԿԳՄՍ նախարարության և Հրազդանի համայնքապետարանի միջև կնքվել է փոխըմբռնման հուշագիր։ Հուշագրի նպատակն է խթանել Հրազդան քաղաքի զարգացումը, աջակցել երիտասարդների նախաձեռնություններին, նպաստել ենթակառուցվածքների զարգացմանն ու երիտասարդական կազմակերպությունների ծրագրերի իրականացմանը տեղական, հանրապետական և միջազգային մակարդակում:
Տոնական օրը եզրափակվել է համերգային ծրագրով: Միջոցառումները շարունակվելու են ամբողջ տարվա ընթացքում:
1 / 4

Հրազդանը 2022 թ. երիտասարդական մայրաքաղաքն է

2 / 4

Հրազդանը 2022 թ. երիտասարդական մայրաքաղաքն է

3 / 4

Հրազդանը 2022 թ. երիտասարդական մայրաքաղաքն է

4 / 4

Հրազդանը 2022 թ. երիտասարդական մայրաքաղաքն է