Հայ ըմբիշը 40 վայրկյանում նվաճել է աշխարհի առաջնության բրոնզե մեդալը․ տեսանյութ

Հայաստանի ազատ ոճի երկու ըմբիշներն Իտալիայի մայրաքաղաքում աշխարհի առաջնության բրոնզե մեդալակիր են դարձել:
Sputnik
Հայաստանի ազատ ոճի ըմբիշ Արմեն Հարությունյանը (45 կգ) նվաճել է աշխարհի մինչև 17 տարեկանների առաջնության բրոնզե մեդալը։ Տեղեկությունը հաղորդում է Հայաստանի ըմբշամարտի ֆեդերացիան:
Վճռորոշ գոտեմարտում հայ ըմբիշը հաղթել է իրանցի Սալեհ Նավարիին: Հատկանշական է, որ «բրոնզե» մրցավեճում Արմանը հաղթել է 40 վայրկյանում։
Որակավորման փուլում Հարությունյանը հաղթել է ղրղզստանցի ըմբիշին (13:7), սակայն հետո զիջել է ամերիկացի Դոմինիկ Մայքլ Մունարետոյին, որն էլ հաղթող է դարձել: Սփոփիչ գոտեմարտում Հարությունյանը հաղթել է հնդիկ մարզիկին (8:7):
Հռոմում կայացած աշխարհի առաջնության բրոնզե մեդալակիր է դարձել նաև Հայաստանի մեկ այլ ներկայացուցիչ Ռազմիկ Եփրեմյանը: Վճռորոշ գոտեմարտում նա պարտության է մատնել Ղազախստանի ներկայացուցիչ Ալիշեր Ժոլդասբային (9:2):