ԵՐԵՎԱՆ 1 օգոստոսի - Sputnik. Գերմանիայում շուրջ 90 բանասերներ և գերմանագետներ դեմ են հասարակական-իրավական հեռուստատեսությամբ գենդերային չեզոք լեզվի կիրառմանը։ Խոսքը ARD և ZDF հեռուստառադիոընկերությունների մասին է, որոնք ֆինանսավորվում են ոչ թե գովազդի, այլ բաժանորդային վճարի հաշվին: Այս մասին գրում է ՌԻԱ Նովոստին՝ վկայակոչելով BILD պարբերականին։
Բաց նամակը ստորագրածների թվում են Գերմանական ուղղագրության խորհրդի, Գերմաներենի կենտրոնի անդամները, ինչպես նաև այլ հայտնի բանասերներ: Դիմումի նախաձեռնողը գերմանացի Ֆաբիան Պերն է, որը հայտարարել է, որ ARD և ZDF հասարակական-իրավական ալիքները պետք է ի գիտություն ընդունեն լեզվաբանության մասին օրենքը, և որ չեզոք գենդերային լեզուն արհեստական է և «հանգեցնում է հասարակության պառակտմանը»:
Նամակում, որից հատվածներ է մեջբերում BILD-ը, նշված է, որ Գերմանիայում հեռուստադիտողների ավելի քան երկու երրորդը դեմ է գոյականները «չեզոք դարձնելուն», ուշադրություն է հրավիրում, որ գերմաներենում գոյականների անուններն ունեն սեռ՝ արական, իգական և չեզոք, և «մարդ» բառը, օրինակ, ինքնաբերաբար չի դառնում իգական սեռի, եթե նրա առջև դրվում է իգական սեռի մասնիկ:
Փորձագետների խոսքով՝ հասարակական-իրավական ԶԼՄ-ները միլիոնավոր հանդիսականների, ունկնդիրների և ընթերցողների համար չափանիշ են, ուստի հեռարձակողները պարտավոր են գրավոր և բանավոր խոսքում առաջնորդվել լեզվական նորմերով և լեզվի, ինչպես նաև մշակութային ժառանգության հետ հանդեպ ունենալ պատասխանատու վերաբերմունք, չկիրառել այն քարոզչական նպատակներով։
ARD հասարակական-իրավական հեռուստառադիոընկերությունը, մեկնաբանելով փորձագետների դիմումը, հայտարարել է, որ գենդերային չեզոք լեզվի օգտագործման թեման ակտիվորեն քննարկվում է ՀԿ-ներում, սակայն այդ թեմայով արգելք չկա: ZDF-ում հայտարարել են, որ հաղորդավարներն իրավունք ունեն օգտագործելու «չեզոք» հասկացություններ:
Ավելի վաղ BILD-ը հայտնել էր, որ գերմանացի դպրոցականները, որոնք մայիսին Bayerischer Rundfunk հեռուստաալիքի եթերում մասնակցել են գենդերային չեզոք գոյականների հարցի քննարկմանը, համաժողովի արդյունքների քվեարկության ընթացքում հայտարարել են, որ նման բառապաշարի օգտագործումն «անօգուտ է»: